Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Գնացեք ելակ կերեք մուծվող հանրային հարկերի հաշվին, եթե կարող եք մարսել

Գնացեք ելակ կերեք մուծվող հանրային հարկերի հաշվին, եթե կարող եք մարսել
27.05.2024 | 15:01

Պաշտոնապես Հայաստանը 45-հազարանոց բանակ ունի։ Բոլորը երդում են տվել, որ զենքը ստանձնում են՝ հայրենիքը պաշտապնելու։

Հայրենիքը պաշտպանելու ոչ միայն արտաքին, այլև՝ ներքին թշնամիներից։ Մի բան, որ դեռ չի մտել մեր զինվորականների գլուխն այսքան ժամանակ։

Հակառակ դեպքում, որպես ազգային ինստիտուտ, բանակը կլիներ Եկեղեցու կողքին։

Հասկացանք, որ անկախության շրջանի բոլոնյան մեթոդներով մշակված զանգվածը գաղափար չունի պատմական օրինաչափությունների մասին, տեղյակ չէ, թե ինչպես են կրիկտիկական պահերից իշխանափոխություններ արվել այս տարածաշրջանում առնվազն 70 տարի, բայց չի կարելի լինել այդքան անադեկվատ։

30 տարի հասարակությունը սրբորեն խնայել է հայրենիքի իր պաշտպաններին և չի քննադատել իր բանակը։

Ու հիմա ի՞նչ, ելակ ուտող, հանրային հարկերով ու խնայումներով շոր մաշող այդ զանգվածը պետք է հանգիստ նայի, թե ի՞նչ են անում պիղծ ռեժիմի կարգադրությամբ կատաղած ոստիկանները սեփական ժողովրդի հետ։

Խաղաղարարների չափ էլ չկա՞ք, որ 2018-ի ապրիլին դուրս եկան փողոց։

Եթե դուրս չեք գալիս ձեր եղբայրներին, քույրերին, ծնողներին պաշտպանելու, գնացեք ելակ կերեք մուծվող հանրային հարկերի հաշվին, եթե կարող եք մարսել։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2548

Մեկնաբանություններ